Թրամփն Էփշտեյնի ինքնաթիռով ավելի հաճախ է թռչել, քան հաղորդվում էր. ԱՄՆ Արդարադատության նախարարություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի հաճախ է թռչել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ինքնաթիռով, քան նախկինում հաղորդվել էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ավելի քան 10,000 նոր ֆայլ, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 10 գիգաբայթը։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է մի այլ նամակ, որն Էփշտեյնը հասցեագրել է Լարի Նասարին՝ ԱՄՆ օլիմպիական մարմնամարզության հավաքականի նախկին բժշկին։ 2017 թվականին Նասարին դատապարտել են 175 տարվա ազատազրկման՝ 265 մարզիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։
Նամակում Էփշտեյնը նշում է, որ ԱՄՆ նախագահը սիրում է երիտասարդ աղջիկներին և դիպչել նրանց սեռական օրգաններին:
2019 թվականին Էփշթեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեռական շահագործման և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ և սպառնում էր ավելի քան 40 տարվա ազատազրկում։
2019 թվականի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանը, Էփշտեյնի մեղադրանքը լսելուց հետո, նրան կալանքի տակ պահելու որոշում է կայացրել և գրավի դիմաց ազատ չի արձակել։ Նույն թվականի հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Էփշտեյնը կիսագիտակից վիճակում էր իր բանտախցում և հետո մահացել։ Հետաքննությունը եզրակացրել է, որ նա ինքնասպան է եղել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին