Եվրոպական ակումբների հետ զանգը դեռ չի նշանակում, որ տրանսֆերը 99%-ով կայացած է․ Թիկնիզյան
Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռացմանը, ձախողված տրանսֆերներին և ռուսական «Զենիթի» առաջարկը մերժելու պատճառներին:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այն ժամանակ ակտիվ երկխոսության մեջ է եղել իտալական «Բոլոնիայի» և իսպանական «Բետիսի» հետ:
«Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե ինձ զանգահարել են այդպիսի ակումբներից կամ եթե տեսակապով խոսել եմ նրանց հետ, ուրեմն տրանսֆերը 99%-ով կայացած է: Բայց իրականությունն այլ է. եվրոպական ակումբները չափազանց ուշադիր են և երկար են ուսումնասիրում յուրաքանչյուր մանրուք»,- նշել է նա:
Չնայած «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած 122 հանդիպումներին, 16 գոլերին և 17 գոլային փոխանցումներին, Թիկնիզյանը բավականին քննադատաբար է մոտենում իր մոսկովյան կարիերային:
«Ո՞վ մնացի ես «Լոկոմոտիվի» պատմության մեջ: Ոչ ոք: Ես ոչ մի տիտղոս չեմ նվաճել: Նույնիսկ եթե 130 խաղ ես անցկացրել, դա ոչ մեկին չի հետաքրքրում, եթե չկան հաղթանակներ»,— անկեղծացել է պաշտպանը:
Թիկնիզյանը հավելել է, որ իր առաջին տարիները թիմում լավագույնը չէին, և ինքն այլ կերպ էր պատկերացնում իր հեռացումն ակումբից, սակայն ընդունում է դա որպես կյանքի փորձ: Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանից սկսած Նաիրը պաշտպանում է սերբական գրանդի՝ «Ցրվենա Զվեզդայի» գույները:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին