25 տարի անց. Ջովաննի Սերափյանը Հայաստանում է
Աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյան կրկին Հայաստանում է 25 տարվա բացակայությունից հետո։ Ջովաննիի համար այս այցելությունն անձնական ու պատմական վերադարձ է դեպի սեփական արմատները։
Serapian-ը համաշխարհային լյուքս դաշտի ամենահայտնի նորաձևության տներից է, որի պատմությունը սկսվել է 1928 թվականին Միլանում՝ հայ ներգաղթյալ Ստեֆանո Սերափյանից։ Նա իր եղբոր՝ Արամայիսի հետ, 1920-ականներին տեղափոխվել էր Իտալիա։ Միլանում Ստեֆանոն հիմնել է իր առաջին արտադրամասը՝ հայկական արհեստագործական ավանդույթները համադրելով միլանյան նրբագեղության հետ։
Տասնամյակների ընթացքում Serapian–ը պահպանել ու փոխանցել է արհեստագործական ավանդույթները սերնդե սերունդ։
Երրորդ սերնդի ներկայացուցիչներ Ջովաննի Նոդարի Սերափյանն ու Արտավազդ Սերափյանը շարունակում են պահպանել բրենդի հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ այն ադապտացնելով ժամանակակից պահանջներին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին