ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուսման Դեմբելեն
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։
Հարձակվողը պարգևատրվել է ՊՍԺ-ի կազմում անցկացրած անհավանական մրցաշրջանի համար։ Նա առանցքային դերակատարում ունեցավ ակումբի պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում՝ եվրոպական մրցաշարի ընթացքում դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
28-ամյա Դեմբելեն, ով ճանաչվել է 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող (MVP) թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Ֆրանսիայի Լիգա 1-ում, օգնեց փարիզյան ակումբին նվաճել նաև ներքին բոլոր տիտղոսները։ Բացի այդ, նրա ջանքերով թիմը դուրս եկավ նոր ձևաչափով անցկացվող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։
Հիմնական նվաճումները․
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (2024/25)
- Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոն (2024/25)
- Ֆրանսիայի գավաթակիր (2024/25)
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր (2024)
- ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի մասնակից (2025)
- ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 3-րդ մրցանակակիր (2024/25)
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող
- Ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում
- Լիգա 1-ի տարվա լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու (համահեղինակ)
Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում, որին մասնակցել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները, լրագրողները և երկրպագուները (ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում): Յուրաքանչյուր խմբի ձայները կազմել են ընդհանուր արդյունքի 25%-ը: Հաշվի են առնվել ֆուտբոլիստների ելույթները 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուր՝ armsport.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին