Ճամբարակում բացվել է նոր վորքաութ մարզահրապարակներից մեկը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացմանը:
Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:
Նմանօրինակ միջոցառում օրերս կայացել էր նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում:
Վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման ծրագրով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակներ են կառուցվել։ Կապանում և Բերդում 3-ական մարզահրապարակ է գործում, իսկ Ջերմուկում և Ճամբարակում՝ 2-ական:
Տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կա՛մ շենքերի բակային տարածքներում, քաղաքային զբոսայգիներում և բանուկ հատվածներում, որը կարևոր է ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կա՛մ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:
Հիշեցնենք՝ Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը վորքաութով զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքների դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...