Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն Թորոսյան
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում, երբ փորձում են վախ և տագնապ տարածել մեր ժողովրդի մեջ, պնդում են, որ մենք փորձում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը և մեջ են բերում վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ինչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։ Եվ մենք այսօր էլ ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։ Առողջություն եմ մաղթում բոլորին։
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։
Նախարարը հավելել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված այլ սուտ լուրեր ևս տարածվում են, որոնց ինքը կանդրադառնա առաջիկայում։
Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին