Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրել է ծավալուն միջոցառումներ
2025 թվականի ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ծավալուն միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն փրկարարների օպերատիվ-տակտիկական կարողությունները զարգացնելն ու մասնագիտական որակները բարձրացնելն էր, այլև արտակարգ իրավիճակներում քաղաքացիների իրազեկվածությունն ու գործնական հմտությունները կատարելագործելն էր:
Ընթացիկ տարում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից մայրաքաղաքում ու մարզերում անցկացվել են 1025 հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային և համալիր ուսումնավարժություններ: Յուրաքանչյուր ուսումնավարժություն ծառայել է որպես կարևոր գործիք՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, գործողությունների համակարգվածությունը և ուժերի փոխգործակցությունը կատարելագործելու համար։
Միաժամանակ անցկացվել է 2779 դասախոսություն, սեմինար և գործնական պարապմունք, որոնց ժամանակ փրկարարական ծառայողները հանդես են եկել որպես ոլորտի մասնագետ-բանախոսներ։
Վարժանքներում և դասընթացներում ընդգրկվել են տարբեր արտակարգ իրավիճակների վերաբերյալ թեմաներ՝ ուժեղ երկրաշարժեր, անտառային հրդեհներ, սողանքներ, համաճարակներ, հեղեղումներ, ինչպես նաև դրանցից հետո իրականացվող անհրաժեշտ պաշտպանական գործողություններ։ Ներառվել են նաև ռազմական վտանգի, ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման, հակառակորդի հանկարծակի հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումների իրականացման, «օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնների, բարձրությունների վրա հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների առանձնահատկությունների և ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաներ:
Ուշադրության կենտրոնում պահելով հանրային իրազեկվածության և բնակչության պատրաստվածության կարևորությունը՝ մի շարք բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում իրականացվել են նաև իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում բաժանվել են թեմատիկ բուկլետներ, գրքույկներ, հուշաթերթիկներ:
Բազմաբովանդակ միջոցառումներն ամրապնդել են ծառայության օպերատիվությունն ու ստորաբաժանումների համակարգվածությունը, ապահովել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և նպատակային արձագանք, կատարելագործել ուժերի փոխգործակցությունը:
Նման միջոցառումները ոչ միայն բարձրացնում են հասարակության ընդհանուր անվտանգության մակարդակը, այլև ձևավորում են գիտակից, պատասխանատու և պատրաստված քաղաքացի, ով կարող է պատշաճ կերպով արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի կամ մարտահրավերի։
Փրկարար ծառայությունը պատրաստ է շարունակաբար նախաձեռնելու և կազմակերպելու բնակչության պաշտպանվածությանն ու անվտանգությանը խթանող վարժանքներ, դասընթացներ, գործնական պարապմունքներ, որոնց մասնակցելու համար կարող է դիմել ցանկացած կազմակերպություն, գերատեսչություն, կրթական հաստատություն:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն