Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Հուկեր
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերաբերյալ UFC-ի նախագահ Դանա Ուայթի արած հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
- Դանան վերջերս ասաց, որ Ծառուկյանը պետք է քրտնաջան աշխատի՝ տիտղոսի համար կրկին պայքարելու հնարավորություն ունենալու համար։ Եվ նշեց, որ իր համար միևնույն է, թե ինչպիսին է նրա վարկանիշը։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։
«Սա պարզապես խաղ է։ Իլիան կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Թեև այս մենամարտը իմաստ կունենար նրա համար։ Բայց կարծես թե ոչ ոք չի ուզում կռվել Արմանի հետ, և ես գիտեմ՝ ինչու», — ծիծաղելով հայտարարել է Հուկերը Submission Radio-ին տված հարցազրույցում։
Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել