Այն մասին, թե ինչպես ընդդիմությունն օգնեց Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում է: Այնտեղ հանդիպել է նաեւ Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ընդդիմադիր լրատվամիջոցի ընդդիմադիր աշխատակիցը շտապում է գրել՝ հանդիպմանը ներկա է եղել 23 մարդ, ինչը նշանակում է, թե Փաշինյանին չեն ընդունում ո՜չ արտերկրում, ո՜չ Հայաստանում:
Ի՞նչ եք կարծում, այս տողերը կարդալուց հետո միջին վիճակագրական հայ մարդը ի՞նչ է մտածելու:
Իսկ մտածելու է, որ ընդդիմությունը կրկին ինքնախաբեության մեջ է եւ փորձում է խաբել նաեւ հանրությանը: Ախր, ցանկացած մարդ հասկանում է, որ, եթե Փաշինյանը խնդիր դներ, որ հանդիպմանը ներկա լիներ 233 մարդ եւ ոչ թե 23, ապա կլիներ այդքան: Եւ այսքանից հետո է՜լ ավելի անլուրջ է վերաբերում այն ընդդիմությանը, որն իրեն պարզապես փորձում է խաբել եւ կեղծ իրականություն ներկայացնել:
Եւ հենց այս իրականությունն օգնեց Փաշինյանին ամրապնդել իշխանությունը: Երբ ընդդիմությունը պարզապես փորձում է խաբել, պարզապես փորձում է կեղծ իրականություն ներկայացնել, փորձում է մարդկանց համոզել, թե աղետի միակ եւ բացարձակ մեղավորը Փաշինյանն է, տեղի է ունենում մի պարզ գործըթնաց, չեզոք եւ չկողմնորոշվածները վերջնականապես հիասթափվում են ընդդիմությունից եւ անցնում Փաշինյանի կողմը:
Եվ այս գործընթացն արագանում է հատկապես այն ժամանակ, երբ լրագրողի հարցին՝ ճանաչո՞ւմ եք Արցախը Ադրբեջանի կազմում, ընդդիմադիր պատգամավորը տալիս է ինչ պատասխան ասես, բացի այո-ից կամ ոչ-ից:
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին