Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը
Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին 80,166,700 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծին։ Երևանի Նալբանդյան 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0.262 հա հողամասը կառավարման է հանձնվել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին՝ հետագայում դրա մասնավորեցման գործընթացն իրականացնելու նպատակով։
Նախքան այդ, շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին ընկերության կողմից հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ։ Մրցույթի նախաորակավորման փուլին մասնակցել է 13 կազմակերպություն (այդ թվում՝ 2 արտասահմանյան), որոնցից 12-ը հաղթահարել են նախաորակավորումը։ Արդյունքում, մրցույթի հաղթող է ճանաչվել անշարժ գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։
Կառավարության ֆինանսավորմամբ, համաձայնագրի կնքումից հետո «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն 9 ամսվա ընթացքում կներկայացնի գույքի կառավարման, տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։
Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և դրա օգտագործման ցանկացած լուծում պետք է համապատասխանեցվի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ