«Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացում՝ Կապան և Ջերմուկ համայնքներում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն օրերս Սյունիքի մարզի Կապան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացման միջոցառումներին:
Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցույց տալով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:
Դեկտեմբերի 12-ին նմանօրինակ միջոցառում կանցկացվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ (հասցե՝ Հ. Նադարյան 3, ժամը՝ 14:00), իսկ դեկտեմբերի 13-ին՝ Տավուշի մարզի Բերդ (հասցե՝ Սայաթ-Նովա փողոց, ժամը՝ 13:00) համայնքներում:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքում արդեն իսկ դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։
Վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման ծրագրով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակներ են կառուցվել։ Կապանում և Բերդում 3-ական մարզահրապարակ է գործում, իսկ Ջերմուկում և Ճամբարակում՝ 2-ական: Տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կա՛մ շենքերի բակային տարածքներում, քաղաքային զբոսայգիներում և բանուկ հատվածներում, որը կարևոր է ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կա՛մ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել