Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամ
Ամանորին մի քանի շաբաթ է մնացել: Շատ քաղաքացիներ նախընտրում են տոներն անցկացնել քաղաքից դուրս։ Իսկ ի՞նչ արժե ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը Հայաստանում եւ Վրաստանում: NEWS.am-ը կապ է հաստատել է Հայաստանի մի շարք հանգստյան գոտիների հյուրանոցների հետ՝ պարզելու համար, թե որքան արժե ամանորյա փաթեթը 2 անձի համար։
«Փաթեթն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ, տոնական գալա ընթրիք և շոու ծրագրեր»,- հայտնեցին հյուրանոցից:
Ծաղկաձորի «Մարրիոթ» հյուրանոցում ստանդարտ համարում ամանորյա 3-օրյա հանգիստը 2 անձի համար արժե 420.000 դրամ, դելյուքս համարում 580.000։ Փաթեթն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ։
Դիլիջանի «Best Western Plus Paradise» հյուրանոցը իր աշխատանքը սկսվում է հունվարի 2-ից, մեկ անձի համար 1 օրն արժե 55.000 դրամ, ներառում է միայն նախաճաշ։
«Գորիս» հյուրանոցն առաջարկում է 5-օրյա փաթեթ (դեկտեմբերի 31-հունվարի 4), որի արժեքը 2 անձի համար կազմում է 120.000 դրամ։
«Փաթեթն իր մեջ ներառում է երկուանգամյա սնունդ, տոնական գալա ընթրիք, խաշի և հարիսայի տոնական արարողություն, խարույկ, էքսկուրսիա-տուր դեպի Տաթև։ Եթե անձը ցանկանում է, որ սնունդը լինի երեքանգամյա պետք է հավելյալ 20.000 դրամ վճարել»,- հայտնեցին հյուրանոցից:
Ամանորյա 5 օրյա խմբակային հանգիստը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում «ONE WAY Tour» կազմակերպմամբ մեկ անձի համար արժե 110.000 դրամ։ Փաթեթն իր մեջ ներառում է հյուրանոց, գալա ընթրիք, նախաճաշ, շուո ծրագրեր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ