Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Իսպանիայի հավաքականի դեմ նախատեսված Ֆինալիսիմային։
«Պատրաստվո՞ւմ եմ մասնակցել այդ խաղին։ Անկեղծ ասած՝ ոչ։ Նույնիսկ հաստատված չէ, թե արդյոք այդ խաղը կկայանա։ Նրանք իրենք դեռ չգիտեն։ Բայց ազնիվ լինելու համար՝ մրցաշրջանի կեսին նախամրցաշրջանային նախապատրաստությունը ամեն ինչ փոխում է ինձ համար։ Դա նման է նոր մրցաշրջանը զրոյից սկսելուն։
Եվրոպայում խաղացող ֆուտբոլիստները, ինչպես միշտ, մոտենում են մրցաշրջանի ավարտին՝ բազմաթիվ խաղեր անցկացնելով։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունը բացառություն էր, քանի որ այն տեղի ունեցավ մրցաշրջանի կեսերին։ Շատերն իրենց ավելի լավ էին զգում, քանի որ ավելի քիչ հոգնած էին։ Կարծում եմ՝ նույնը կպատահի նաև ինձ հետ», - ESPN-ին ասել է Մեսսին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի չեմպիոնները՝ Իսպանիան և Արգենտինան, կարող են 2026 թվականի մարտին խաղալ գավաթի համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել