Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը փորձում է հեռու մնալ ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետների դեմ մեղադրանքների հետ կապված կոռուպցիոն սկանդալից, հաղորդում է Berliner Zeitung թերթը` ТАСС-ի փոխանցմամբ:
Նրա խոսքով՝ Կալլասը գործակալության աշխատակիցներին ուղղված նամակում մեղադրանքները որակել է «խորապես ցնցող», սակայն ընդգծել է, որ սկանդալի հիմքը ծագել է նախորդ մանդատների ընթացքում, ուստի՝ հետաքննությունը չպետք է ազդի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EAD) լավ աշխատանքի վրա։ Նշվում է, որ մի շարք աշխատակիցներ Կալլասի նամակը ընկալել են որպես սրվող կոռուպցիոն սկանդալից հեռու մնալու փորձ։
Դեկտեմբերի 2-ին Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական դատախազությունը հաստատել են Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր գրասենյակում, Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջում և մի քանի մասնավոր տներում խուզարկությունների մասին, որոնց ընթացքում ձերբակալվել է երեք անձ: Նրանք մեղադրվում են մրցույթային խարդախության մեջ, այդ թվում՝ Եվրոպայի քոլեջում երիտասարդ եվրոպացի դիվանագետների վերապատրաստման ծրագրի համար Եվրոպական դիվանագիտական ծառայության հայտի հետ կապված: Ձերբակալվածների թվում են Մոգերինին և ԵՄ դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածներն ազատ են արձակվել, քանի որ նրանց փախչելու վտանգ չկա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին