«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին
Դերասանուհի, ինֆլյուենսեր Էվելինա Ստեփանյանը անդրադարձել է քննադատություններին, որոնք հնչում են իր հասցեին դերասան Լևոն Մկրտչյանի հետ ամուսնությունի հետո։ Էվելինան Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Եվ առհասարակ ոնց կարելի ա էնքան տգետ ու աննրբանկատ լինել, որ սեփական կարծիքդ փաթաթես դիմացինի վզին, ու պարտադրես էդ բեռով քայլի. կարծում եմ` այս կարճ ժամանակահատվածում հասկացաք, որ ես էդ էժան մանիպուլյացիաներին չեմ տրվում, ու իմ «քոքված», «պրճկված» հալով շատերիդ կտանեմ ծով, ծարավ հետ կբերեմ. վայ սրաաա լեզուն է լեզուն, չլիներ կորած էր հա էս գեշը, ոնց էդ գյոզալ տղուն խափեց ամուսնացավ հետը )) Սրտեր ես գիտեմ, թե ինչքան մարդ ա ինձ ատում, սկսած մասնագիտական առաջին քայլերից, ես հասկանում եմ, թե ինչ ծանր ա տեսնել պոտենցիալ քեզ հաղթող մեկին, ես գիտեմ, ինչ եք դուք զգում, երբ շոշափում եք, ձեր ոչինչ լինելը, ու ես հասկանում եմ, թե ինչ ասել է թերարժեքության բարդույթ, անկախձեր հաջողություններից ձեր ներսի ԴԱՏԱՐԿԸ ՎԱՌՈՒՄ Է ՁԵԶ, ծանր է, բայց ընդունելի ու բուժելի, եթե ուզեք Ես գիտակցում եմ, որ ատամներով, ուրիշի կոկորդը կրծելով շատերը պատրաստ են պահել իրենց ողորմելի դիրքերը, և չնչին գրոշները )) այ սրա խաթր ամեն ինչի վրայով անցնողներ դե իրանքքք ...
Բայց ես ձեզ էլ եմ սիրում, մեկ ա ինչքան էլ խափեն իրենց, ամեն մեկն իր սրտում գիտի ով ա, որտեղ ա, ինչ միջոցներով ու ինչպես հայտնվեց իր գտնվելու վայրում, կամ իր «կարիերայի պիկում»
էնքաաաան հայտնի մարդ եմ տեսել իմ կյանքում ում ոտքերի տակ դողացել ա, երբ իրենից լավին ա տեսել, մեր գործում ինչեր ասես, որ չես տեսնի...
Եսիմ է, ես ձեզ էլ եմ սիրում, ոչինչ «կմեծանաք» կմոռանաք»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին