Լրագրողների հավատարմագրում՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկության համար
ԿԳՄՍ նախարարությունը սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը՝ 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:
Մրցույթի քվեարկության համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ), որոնք՝
- հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերություն են,
- հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող ռադիո են
- հայկական սպորտը լուսաբանող առնվազն 3000 տպաքանակով տպագիր լրատվամիջոց են,
- հայկական սպորտը լուսաբանող էլեկտրոնային լրատվամիջոց են:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից քվեարկությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել առավելագույնը 3 մարզական լրագրող:
Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները պետք է մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով լրագրողի՝ ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը՝ բնօրինակի հետ միասին: Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման վկայականը չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվամիջոցի առանձնացված ստորաբաժանումը:
Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին (տեղեկությունը լրատվամիջոցին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով իրազեկումը)։
Հիշեցնենք՝ մրցույթի հաղթողները որոշվելու են բացառապես նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-599-699/612/, 095-88-23-58 (Նարե Հովհաննիսյան):


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել