Սկանդալ Ֆրանսիայում. ֆուտբոլիստների անձնական տվյալները գողացվել են
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՖՖՖ) պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբների վարչական կառավարման համար օգտագործվող ծրագրային ապահովումը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման։
Միջադեպի հետևանքով գողացվել են մի քանի ակումբների գրանցված ֆուտբոլիստների տվյալները։ Տուժած խաղացողների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է դարձել արտահոսած տեղեկատվության ցանկը։ «Կիբերհարձակման արդյունքում հաքերների ձեռքն են անցել հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն,
սեռ, ծննդյան ամսաթիվ և վայր, քաղաքացիություն, փոստային և էլեկտրոնային հասցեներ, հեռախոսահամար և լիցենզիայի համար»,- ասված է ՖՖՖ-ի հայտարարության մեջ:
Ֆեդերացիան ընդգծել է, որ մշտապես աշխատում է անվտանգության միջոցառումների խստացման ուղղությամբ՝ պաշտպանելու իրեն վստահված տվյալները աճող թվային սպառնալիքներից։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. 2024 թվականի մարտին ՖՖՖ-ն կրկին ենթարկվել էր տվյալների գողության։ Այն ժամանակ հափշտակված անձնական տվյալները (ներառյալ մարզիկների տարիքն ու ակումբային պատկանելությունը) հանվել էին վաճառքի համացանցում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել