Ռոնալդուն թանկարժեք նվերներ է տվել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին
Պորտուգալիայի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք նվերներ է տվել իր ազգային հավաքականի թիմակիցներին, հաղորդում է SIC Noticias-ը։
Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա մարզիկը ֆուտբոլիստներին բացառիկ ժամացույցներ է նվիրել՝ Ազգերի լիգայում նրանց հաղթանակի առթիվ։ Ժամացույցների թվատախտակի վրա պատկերված է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանը և Ազգերի լիգայի գավաթի պատկերը, իսկ հետևի մասում փորագրված է «Ազգերի լիգայի չեմպիոններ 2025» գրությունը։ Արտադրվել է ընդամենը 35 ժամացույց։
Ռոնալդուն նվերները թիմակիցներին է տվել Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստանի դեմ խաղից կարճ ժամանակ առաջ (9-1 հաշվով հաղթանակ)։ Հավաքածուներից մեկը նա ուղարկել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիոգո Ժոտայի ընտանիքին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել