Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող «Agro Pack 2025» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից ներկայացված արտադրողներին։
Հայկական տաղավար է այցելել նաև ԻՀ Էրբիլում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։ Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորությունը և ընթացակարգերը։
Հանդիպման մասնակիցները շեշտել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հյուպատոսի աջակցությունը և պատրաստակամությունը հայկական արտադրանքը Իրաքի շուկայում առավել ճանաչելի դարձնելու գործում։ Կարևորվել է նաև ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ դա ևս մեկ հնարավորություն է՝ նոր գործընկերներ գտնելու, փոխշահավետ կապեր հաստատելու և հայկական արտադրանքը ներկայացնելու առումով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին