Google-ը կներկայացնի նոր օպերացիոն համակարգ
Ամերիկյան Google կորպորացիան կներկայացնի նոր օպերացիոն համակարգ (ՕՀ), հայտնում է Android Authority-ն։
Google-ի ինժեների աշխատանքի նկարագրության մեջ հայտնվել է Aluminum OS անունով նոր համակարգ։ Այնտեղ հստակ նշված էր, որ աշխատակիցը աշխատելու է Android-ի վրա հիմնված նոր օպերացիոն համակարգի վրա։ Նաև հայտնի դարձավ, որ նոր համակարգը կաշխատի արհեստական բանականության (AI) վրա։
Լրատվամիջոցները նշել են, որ մեկ տարի առաջ լսել էին, որ Google-ը պատրաստվում է ներկայացնել համակարգիչների համար նախատեսված նոր օպերացիոն համակարգ։ Իսկ սեպտեմբերին Qualcomm Snapdragon համաժողովում IT հսկան պաշտոնապես հաստատեց Android-ը անձնական համակարգիչների (PC) համար հարմարեցնելու իր ծրագրերը։ «Ընկերությունը ստեղծում է նոր հարթակ, որը միավորում է բջջային և սեղանադիր համակարգիչները՝ օգտագործելով արհեստական բանականության վերջին նվաճումները», - նշել են լրագրողները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին