Ստվերային շրջանառություն, հարուցված քրգործեր, սպառման տվյալների անհետացում. Պետրոսյանը ներկայացրեց ՀԷՑ-ի կառավարման խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում նոր մանրամասներ են ներկայացվել ՀԷՑ-ում հայտնաբերված հնարավոր չարաշահումների, ստվերային շրջանառության և համակարգային խնդիրների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման առանցքում են եղել քրեական վարույթների հանգամանքները, հավելագրումների դեպքերը և 2018–2024 թթ. սպառման տվյալների անհետացումը։
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում արձանագրվել են էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության դեպքեր, որոնք իրականացվել են խարդախ սխեմաներով․ որոշ տեսուչներ իրական սպառման փոխարեն ներկայացրել են ավելացված ցուցմունքներ, հավելագրումների բեռը դրվել է պետական և համայնքային հիմնարկների վրա՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ, կոմունալ տնտեսության օբյեկտներ, գիշերային լուսավորության ցանցեր։
«Արդեն հայտնաբերված և փաստաթղթավորված հավելագրումները հասնում են մի քանի միլիոն կիլովատ ժամի։ Դա բազմապատկելով միջին՝ 50 դրամ սակագնով՝ ստացվում է մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում»,-ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին նախաձեռնված է 1 տասնյակից ավելի քրեական վարույթ, կա նաև տեսուչի կալանավորում, որը համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին մեկ միլիոն դրամից ավելի հավելագրում էր արել։
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է մամուլում հնչած տեղեկությամբ, ըստ որի 2018–2024 թվականների սպառման տվյալները ՀԷՑ-ում անհետացել են։ Նա հարցրել է, թե արդյոք այդ տվյալների անհետացումը կարող էր լինել նպատակային՝ դրանք թաքցնելու համար։
Պետրոսյանը նշել է, որ նման ենթադրությունը հիմնավոր է, բայց խնդիրը շատ ավելի խորքային է։
Նրա խոսքով ՀԷՑ-ը չի ունեցել բավարար ներքին ստորաբաժանում 700 հազար հաշվիչների տվյալները սպասարկելու համար, համակարգի սպասարկումն իրականացվել է արտաքին կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ռուսական ընկերությունների, մոտ 40 տարբեր մուտքեր են եղել համակարգ, ինչն ինքնին ստեղծել է անվտանգության լուրջ ռիսկեր։
«2025 թվականի հունվարին նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Սա արդեն ինքնին կառավարման ճգնաժամի ցուցանիշ է, և հետագայում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին համակարգի նկատմամբ արտաքին միջամտությունների մեծ ծավալ»,– ասել է Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի՝ ՀԿԾՀ-ն արդեն ուսումնասիրել և հաստատել է մի շարք խախտումներ, իսկ նախաքննությունը շարունակվում է մի քանի քրեական վարույթներով։


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...