99 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը
Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը։ Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին: Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...