Նա այլևս երբեք չի խաղա Բարսելոնայի կազմում
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ երկրպագուները չպետք է սպասեն, թե Լիոնել Մեսսին կվերադառնա ակումբ որպես խաղացող։
Արգենտինացին լքել է «Բարսելոնան» 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր շատերը սպասում էին, որ աստղային հարձակվողը կվերադառնա հարազատ ակումբ՝ կարիերան ավարտելու համար, սակայն, կարծես, դա տեղի չի ունենա։
«Մեսսիի վերադարձը որպես խաղացող անիրատեսական սպասելիք է։ Նա պայմանագիր ունի «Ինտեր Մայամիի» հետ։ Նաև արժե հաշվի առնել, որ նա 38 տարեկան է, և ակումբը կառուցում է մի նախագիծ՝ աչքը դնելով ներկայի և ապագայի վրա։ Երբ ապրում ես անցյալով, զարգացումը կանգ է առնում», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լիոնել Մեսսին վերջերս երկարաձգեց պայմանագիր «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել