Քնի ապնոեի և անքնության համադրությունը ճանաչվել է որպես հիպերտոնիայի ամենաուժեղ ռիսկի գործոնը. AATS
Գյոթեբորգի գիտնականները պարզել են, որ բարձր արյան ճնշման ամենաբարձր ռիսկը նկատվում է այն մարդկանց շրջանում, ովքեր միաժամանակ տառապում են և՛ քնի ապնոեից (վիճակ, որի դեպքում շնչառությունը քնի ընթացքում ժամանակավորապես` 5 վայրկյան կամ ավելի կանգ է առնում -խմբ.) և՛ անքնությունից:
Հիպերտոնիան վաղուց համարվում է սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի ռիսկի բարձրացման հիմնական գործոն: Դրա պատճառները կարող են տատանվել ավելորդ քաշից և սթրեսից մինչև երիկամների հիվանդություն: Հայտնի է, որ քնի ապնոեն բարձրացնում է արյան ճնշումը, բայց հիմա, առաջին անգամ, ցույց է տրվել, որ երկու քնի խանգարումների համադրությունը անվերահսկելի հիպերտոնիայի հատկապես լուրջ վտանգ է ստեղծում:
Քնի ապնոեն քնի ընթացքում շնչառության կրկնվող դադար է, որը հանգեցնում է թթվածնի պակասի և քնի ռեժիմի խանգարման: Անքնությունը, որը սահմանվում է որպես քնելու խրոնիկական դժվարություն, հաճախակի արթնացումներ կամ առավոտյան շատ վաղ արթնացում, տարածված խնդիր է: Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի գրեթե չորս հազար պատահականորեն ընտրված չափահասներ: Բոլորը ենթարկվել են հետազոտությունների, ներառյալ՝ տանը արյան ճնշման չափման և գիշերային քնի ուսումնասիրության։ Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ նրանք, ովքեր քնի խնդիրներ չունեին, նրանք, ովքեր միայն անքնություն ունեին, նրանք, ովքեր միայն քնի ապնոե ունեին և նրանք, ովքեր երկու հիվանդությունների համադրություն ունեին։ 140/90-ից բարձր արյան ճնշումը բարձր էր համարվում։
Այժմ լավ քունը պաշտոնապես ներառված է սրտի պաշտպանության միջազգային հանձնարարականներում։ Սակայն այն մարդկանց համար, որոնք տառապում են և՛ ապնոէից, և՛ անքնությունից, միայն ապնոեի դեպքում օգտագործվող շնչառական դիմակը կարող է բավարար չլինել. նաև քնի հիգիենայի և ճանաչողական վարքային թերապիայի վրա աշխատանքներ են պահանջվում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին