Լեհաստանի լճերից մեկի հատակում շքեղ զարդարված միջնադարյան «իշխանի» նիզակ է հայտնաբերվել
Հնագետները Լեհաստանի Լեդնիցա լճի ջրի տակ հայտնաբերել են միջնադարյան նիզակի չորս ծայրեր, որոնցից մեկն առանձնապես աչքի է ընկնում. այն զարդարված է ոսկով, արծաթով, բրոնզով և խրթին երկրաչափական նախշերով, գրում է Live Science-ը։
Նիզակներից մեկը պահպանել է իր՝ մոտավորապես 2 մետր երկարությամբ փայտե ձողը, իսկ նրա հիմքին եղջերուի եղջյուրի օղակ է ամրացված՝ շատ հազվագյուտ առանձնահատկություն։
Լեդնիցա լիճը վաղուց հայտնի է հնագետներին. տարիների հետազոտությունների ընթացքում այնտեղ ավելի քան 200 հնագույն զենք է հայտնաբերվել։
Լճում զենքերի այդքան մեծ քանակի պատճառները քննարկվում են. հնարավոր է, որ որոշ նիզակներ ընկել են այնտեղ մարտերի ժամանակ, հատկապես, երբ կամուրջները կապում էին Լեդնիցկի կղզին և նրա ափերը։ Մեկ այլ վարկածով էլ զենքերը ծիսական զոհաբերություններ էին. այդ օրերին ջուրը կարող էր դիտվել որպես « անդրշիրիմյան աշխարհ տանող դարպաս»։
Հնագետները մտադիր են հետագա հետազոտություններ անցկացնել. արդեն իսկ իրականացվում է մետաղական կազմի վերլուծություն՝ զարդերի և հնարավոր արհեստավորների ծագումը որոշելու, ինչպես նաև Լեդնիցա լճի դերը միջնադարյան Լեհաստանի քաղաքական և ծիսական կյանքում ավելի լավ ըմբռնելու համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին