Իրանը պատրաստ է վերսկսել միջnւկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական
«Նրանք պետք է առաջին քայլը անեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով: Դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», - ասել է Խարազին։
Խարազին նշել է, որ Վաշինգտոնի հետ մերձեցման համար Իրանի պայմանները չեն փոխվել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են իրենց միջուկային օբյեկտներին՝ հավելելով, որ ուրանի հարստացումը կշարունակվի, քանի որ երկրին վառելիք է անհրաժեշտ էլեկտրակայանների համար և բժշկական նպատակներով։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը, նրա խոսքով, ընդլայնվում է, նույնպես կհանվի բանակցությունների սեղանից:
«Միացյալ Նահանգների հետ մենք կքննարկենք միայն միջուկային հարցը», - նշել է նա:
Խարազին ընդգծել է, որ գրեթե հինգ ամիս անց Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը դեռևս չի գնահատվել։
Թրամփի վարչակազմը և Իրանը հունիսին բանակցությունների մեջ էին իրենց վեճը կարգավորելու համար, երբ Իսրայելը անակնկալ հարձակում սկսեց Իրանի վրա՝ ի վերջո ներգրավելով Վաշինգտոնին, որը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների, ինչը ԱՄՆ-ի առաջին ուղղակի հարձակումն էր Իրանի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հանդպման ժամանակ նշել է, որ բաց է Իրանի հետ բանակցությունների համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ