Ռուսաստանի ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայի կողմից ՌԴ տարածքը ATACMS հրթիռներով հարվածելու փորձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 18-ին հայտնել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածք խորը հարվածելու փորձի մասին ATACMS հրթիռներով։ Նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել քաղաքացիական թիրախներին։ Հաղորդվել է, որ ուկրաինական ուժերը Վորոնեժ քաղաքի վրա արձակել են ԱՄՆ-ում արտադրված ATACMS օպերատիվ-մարտավարական չորս հրթիռ։
«Հրթիռային մարտերի ընթացքում S-400 զենիթահրթիռային համակարգի և «Պանցիր» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի ռուսական մարտական խմբերը խոցել են բոլոր ATACMS հրթիռները։
Ոչնչացված հրթիռներից թափվող բեկորները վնասել են Վորոնեժի տարածաշրջանային ծերաբանական կենտրոնի և մանկատան տանիքները, ինչպես նաև մեկ մասնավոր տուն։ Քաղաքացիական տարածքում զոհեր չեն եղել։ Ռուսաստանի զինված ուժերի օդային հետախուզության միջոցները արագորեն հայտնաբերել են ATACMS հրթիռների արձակման վայրը Խարկովի մարզում։
Վոլոսկա-Բալակլեա գյուղի մոտակայքում (Չուգուևից 50 կմ հարավ-արևելք) հայտնաբերվել են ԱՄՆ արտադրության երկու MLRS բազմակի հրթիռային համակարգերի արձակման կայանքներ։
«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի անձնակազմը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային դիրքին՝ ոչնչացնելով երկու MLRS արձակման կայանք՝ իրենց զինամթերքով և մինչև 10 մարտական անձնակազմի անդամներով», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ