Ահասարսուռ սպանություն Մոսկվայում. լճում գտել են 6-ամյա երեխայի գլուխը, շենքերից մեկի պատշգամբում՝ մարմինը
Ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել Մոսկվայում, որի մասին հայտնի է դարձել, երբ լճից դուրս է բերվել մանուշակագույն ուսապարկ, ներսում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված երեխայի գլուխ: Մոսկվայի դատախազությունը հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ զոհը 7-10 տարեկան տղա է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղան ընդամենը 6 տարեկան է եղել: Ռուսական տելեգրամյան ալիքները նոր մանրամասներ են հրապարակել սարսափելի սպանությունից:
Սպանված տղայի մայրը, որի գլուխը հայտնաբերվել էր Գոլյանովսկի լճակում, իսկ մարմինը՝ Բալաշիխայի բնակարաններից մեկի պատշգամբում, նույնականացվել է որպես 31-ամյա Ելենա։ Հենց այդ տանն է ապրել երեխան:
Ըստ ալիքի՝ կինը հաշվառված է հոգեբույժի մոտ և բազմիցս ցուցաբերել է անառողջ ագրեսիա։ Հարևանները պատմել են, որ Ելենան օգտագործել է թմրանյութեր, պարբերաբար ծեծել է երեխային և տառապել է լսողական և տեսողական հալյուցինացիաներով։ «Մաշ» ալիքի խոսքով՝ սպանված երեխայի անունը Միրոսլավ էր. նա և նրա մայրը տեղափոխվել էին Մոսկվայի մարզ Պենզայից։
Ըստ «112» ալիքի՝ կինը ներկայումս նույնիսկ չի կարող հարցաքննվել, նա չի կարող ցուցմունք տալ թմրանյութերի խիստ օգտագործման պատճառով: Ալիքը նաև պարզել է, որ կինը Պենզայի մարզում ունի բազմաթիվ պարտքեր և միկրովարկեր: Մոսկվայի մարզում Ելենան կես դրույքով աշխատել է որպես վաճառող և առաքիչ: Երեխայի անհետացման մասին հայտնել է երեխայի տատիկը:
Լրատվամիջոցների նախնական տեղեկատվության համաձայն՝ խորթ հայրն է սպանել երեխային, իսկ մայրը փորձել է թաքցնել հանցագործությունը՝ որդու դին մասնատելով ու գլուխը տանելով, նետելով լճակը:
Լրատվամիջոցներում սկզբնապես նշվում էր, որ մոտ 180 սանտիմետր հասակով և միջին կազմվածքով տղամարդ է գլուխը բերել լճակ, նրան տեսնողներ են եղել: Խորթ հայրը նույնպես, ենթադրաբար, սպանության պահին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Ականատեսների նկարագրած տղամարդն ու երեխայի խորթ հայրը նույն մարդն են, թե ոչ՝ դեռևս պարզ չէ: Մարմնի մնացորդների հայտնաբերման մասին հայտարարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան:
Դատախազությունը սկզբում հայտնել է, որ երեխայի մնացորդները հայտնաբերվել են Գոլյանովսկի լճակում գտնվող պայուսակի մեջ: Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակը հաստատել է, որ հայտնաբերված մարմնի բեկորները պատկանում են 7-10 տարեկան տղայի:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ