Հայաստանի հավաքականը ստացավ իր շանսերը մեր սխալներից հետո. Մարկո Ռոսի
Երկորրդ խաղակեսի համար ցանկանում եմ ամենալավ խոսքերն ասել Հայաստանի հավաքականին: Այս ընտրական մրցաշարում այսօրվա երկրորդ խաղակեսը վատագույնն էր մեր հավաքականի համար: Այդքան էլ ուրախ չեմ մեր ցույց տված խաղի համար, բայց ուրախ եմ հաղթանակի համար:
Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին։ «Այդքան էլ ուրախ չեմ մեր ցույց տված խաղի համար, բայց հաղթանակի համար ուրախ եմ: Երկրորդ խաղակեսում չկարողացանք գտնել այն ճանապարհը, որը սկսել էինք առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականը ստացավ իր շանսերը մեր սխալներից հետո:
Ընտրական մրցաշարում այսօրվա երկրորդ խաղակեսը վատագույնն էր մեր հավաքականի համար: 1:0 արդյունքը մեզ համար ընդունելի է: Մենք պատրաստ ենք պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեր հավաքականի հետ առաջին խաղակեսից հետո:
Երկորրդ խաղակեսի համար ցանկանում եմ ամենալավ խոսքերն ասել Հայաստանի հավաքականի լավ խաղ անցկացնելու համար: Երկրորդ խաղակեսում իմ թիմն այն չէր, ինչ առաջին խաղակեսում: Այսպիսի խաղի ամբողջ պատասխանատվությունն իմն է: Երկրորդ խաղակեսում չկարողացանք անել այն, ինչ կարողանում էինք անել առաջին խաղակեսում»,- ասաց Մարկո Ռոսին:
F խմբում Հունգարիան 8 միավորով երկրորդն է, Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել