Հայաստանի ներկայացուցիչ Փեգի Գարաբեկյանը՝ «Միսս Տիեզերք»-ում իր զգեստների և նախաեզրափակիչ ճանապարհորդության մասին
Մինչ աշխարհը հայացքը հառում է դեպի Թաիլանդ՝ դեպի «Միսս Տիեզերք» մրցույթի 74-րդ թողարկման եզրափակիչը, Հայաստանի ներկայացուցիչ Փեգի Գարաբեկյանն արդեն իսկ զգացնել է տալիս իր ներկայությունը: Մասնակիցները նոյեմբերի 2-ին են ժամանել Թաիլանդ և արդեն լիովին ընկղմված են նոյեմբերի 21-ին կայանալիք երկար սպասված եզրափակչին նախորդող միջոցառումների մեջ:
Չնայած նախնական հարցազրույցը, ազգային հագուստի, լողազգեստի և երեկոյան զգեստի հատվածները դեռ առջևում են, հայ թեկնածուն արդեն ներկայացնում է իր ազգը բազմաթիվ հրապարակային ելույթներում, հովանավորչական միջոցառումների և լրատվամիջոցների հետ հանդիպումներում:
«Այս փուլում մենք կենտրոնացած ենք միջոցառումների, հովանավորների երեկույթների, հանրային ելույթների և լրատվամիջոցների հետ հարցազրույցների վրա՝ որպես մրցույթին նախապատրաստվելու մաս», - բացատրում է նա: «Սա հագեցած ժամանակացույց է, և ամեն օրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանը հպարտությամբ ներկայացնելու համար»։
Փորձերի, նորաձևության ցուցադրությունների և լուսանկարահանումների միջև ժամանակացույցը, թեև քիչ ազատ ժամանակ է թողնում, այնուամենայնիվ, Գարաբեկյանը քաոսի մեջ հանգստության պահեր է գտնում։
«Մեր օրերը լի են փորձերով, լրատվամիջոցների հետ միջոցառումներով, կարմիր գորգերով և նորաձևության ցուցադրություններով: Վերջերս մենք մասնակցեցինք Փհուքեթում կայացած «Carnival Magic»-ին, որը աներևակայելի գունագեղ և հյուրընկալ էր»,-ասաց նա: «Նույնիսկ խիտ ժամանակացույցի մեջ ես միշտ մի քանի լռության պահեր եմ հատկացնում աղոթելու, մտորելու և այս փորձառության ավելի մեծ նպատակի մասին ինձ հիշեցնելու համար»։
Երբ խոսքը վերաբերում է իր զգեստապահարանին, Գարաբեկյանը դեռևս շատ մանրամասները չի բացահայտում: Նրա ազգային զգեստը, որը նախագծել է Մարտուն Գևորգյանը, խոստանում է լինել հայկական ինքնության յուրահատուկ մեկնաբանություն։
«Դա ավանդական տարազը չէ, որը մարդիկ սովորաբար կապում են Հայաստանի հետ»,-պարզաբանում է նա: «Փոխարենը, այն ներառում է հայոց պատմության, կրոնի, ճարտարապետության, խորհրդանիշների և մշակույթի բազմաթիվ շերտեր: Նույնիսկ յուրաքանչյուր տարրի տեղադրումն ունի իր իմաստը»:
Նա նախատեսում է մրցույթի նախնական և եզրափակիչ ցուցադրությունից հետո կիսվել իր զգեստի ավելի խորը խորհրդանիշով:
«Ես անչափ շնորհակալ եմ նրա աջակցության և բարության համար այս ճանապարհորդության ընթացքում»,-ասում է գեղեցկուհին: «Նա բացառիկ անկեղծ և աջակից անձնավորություն է, և ես իսկապես շնորհակալ եմ նրան, քանի որ նա անում է ամեն ինչ, որպեսզի ես ունենամ բեմի համար կատարյալ զգեստներ»:
Աշխարհի ամենամեծ բեմերից մեկում Հայաստանը ներկայացնելու իր հավասարակշռությամբ, նպատակասլացությամբ և կրքով՝ Փեգի Գարաբեկյանը պատրաստ է իր երկրի ոգին և պատմությունը բերել «Միսս Տիեզերք»-ի ուշադրության կենտրոն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին