Mellon Blue երկնագույն ադամանդը 25,6 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է Ժնևում
Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Christie's աճուրդի տունը։
Հագեցած գույնի շնորհիվ Mellon Blue-ն դասվել է վառ, ֆանտաստիկ ադամանդների հազվագյուտ կատեգորիային, որի մեջ է մտնում բոլոր հազվագյուտ կապույտ ադամանդների 1%-ից պակաս մասը։ Բացի այդ, քարը զերծ է ներքին թերություններից։
Ժնևի Christie's աճուրդի տան ոսկերչական իրերի բաժնի ղեկավար Մաքս Ֆոսեթի խոսքով՝ այդ քարը համարվում է «շուկայում երբևէ հայտնված ամենագեղեցիկ գունավոր քարերից մեկը»։
Ադամանդն առաջին անգամ աճուրդի է հանվել Մելոնի մահից հետո՝ 2014 թվականին, և վաճառվել է ռեկորդային 32,6 միլիոն դոլարով։ Նոր սեփականատերը վերանորոգել է քարը՝ դրա թափանցիկությունը բարելավելու համար։ Դրա հետևանքով քարը կորցրել է իր սկզբնական 9,75 կարատ քաշը և կախազարդից վերածվել մատանու:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին