Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի պատանիների առաջնության արդյունքները
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է պատանիների արդյունքները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված 2025 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Վահե Սուքիասյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:
Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Բենիկ Ագասարովը կիսել է 2-5-րդ հորիզոնականները Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում:
Սերգեյ Ենոքյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում:
Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում:
Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում:
Անի Ավետիսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում:
Մանվել Վարդանյանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:
Պոլինա Կոբակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում:
Դավիթ Դալալոյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:
Առաջնության շրջանակներում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Սերգեյ Ենոքյանը (+190,8), Վիկտորյա Շառաջյանը (+178), Համլետ Հարությունյանը (+136,4), Լիլիթ Կասինյանը (+119,6), Միքայել Սարգսյանը (+110,8), Մանե Հակոբյանը (+99,6), Ալիսա Հակոբովան (+97,6), Մանվել Վարդանյանը (+95,6), Մարկ Մարգարյանը (+92) և Արիանա Չիլինգարյանը (+91,2):


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել