Գերմանիան կարող է Եվրոպայում սովորական զենքով ամենաուժեղ բանակն ունենալ․ Rheinmetall կոնցեռնի ղեկավար
Գերմանական Rheinmetall կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերը հայտնել է, որ Գերմանիան կարող է Եվրոպայում սովորական զենքով ամենաուժեղ բանակն ունենալ։ Հարցին, թե որքանով է իրատեսական, որ Գերմանիան ունենա Եվրոպայի ամենաուժեղ բանակը, Պապերգերը նշել է, որ դա «լիովին իրատեսական է»։
«Ես հավատում եմ դրան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Գերմանիայի կառավարության ներկայում մեկնարկած ծրագրերը հենց դա են ցույց տալիս. գնվող սարքավորումների եւ գնվող զինամթերքի քանակը։ Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ունենալ Եվրոպայում ամենաուժեղ բանակը՝ [զինված] սովորական զենքով»,- ասել է նա ZDF հեռուստաալիքի հարցազրույցում։ Պապերգերի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մինչեւ 2029թ․։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ արեւելյան թեւը մեծ նշանակություն ունի կոնցեռնի համար։ «Մենք պետք է ամրապնդենք արեւելյան թեւը։ Ահա թե ինչու մենք ներկայում ներդրումներ ենք կատարում բազմաթիվ երկրներում։ Մենք կառուցում ենք երկու գործարան Բուլղարիայում եւ մեկը՝ Ռումինիայում։ Երեկ հիմնարկեք էր Լիտվայում, որտեղ կառուցում ենք զինամթերքի գործարան»,- եզրափակել է Rheinmetall-ի ղեկավարը։
Մարտի 25-ին Գերմանիայում ուժի մեջ են մտել Հիմնական օրենքի փոփոխությունները։ Այդ փոփոխությունները թույլ կտան մեղմացնել այսպես կոչված պարտքի արգելակը (կանոն, որն արգելում է բյուջեից ավելի շատ միջոցներ ծախսել)՝ պաշտպանության ոլորտում աճող ծախսերը ֆինանսավորելու եւ 500 միլիարդ եվրոյի չափով հատուկ ենթակառուցվածքային ֆոնդ ստեղծելու համար։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի մինչեւ 2035թ․ Բունդեսվերի անձնակազմը ներկայիս մոտ 183 հազարից հասցնել 260 հազարի։ Ներկայում Գերմանիայի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները լոգիստիկ խնդիրներ ունեն։ Ցամաքային զորքերի տեսուչ, գեներալ-լեյտենանտ Ալֆոնս Մայսը խոստովանել է, որ գերմանական բանակը վատ է պաշտպանված անօդաչու թռչող սարքերից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել