Եվրոպայում տարրական դպրոցի տարիքի երեխաների 25%-ը ավելորդ քաշ ունի
Եվրոպայում 7-ից մինչև 9 տարեկան երեխաների 25%-ը տառապում է ավելորդ քաշից։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը վերաբերում է 2022-ից 2024 թվականների ընթացքում տարածաշրջանում մանկական ճարպակալման մոնիթորինգին։
«7-ից 9 տարեկան երեխաների 25%-ն ունեցել է ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալումը), իսկ 11%-ը տառապել է ճարպակալումով»,— ընդգծվում է տեքստում։ Նշվում է, որ ավելորդ քաշի տարածվածությունը՝ կախված երկրից, տատանվում է 9%-ից մինչև 42%, իսկ ճարպակալումը՝ 3%-ից մինչև 20%։ Զեկույցի համաձայն, միջինում տղաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումով (13%), քան աղջիկները (9%)։
ԱՀԿ փորձագետներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հետազոտության շրջանակներում հարցված ավելորդ քաշ ունեցող ծնողների 66%-ը կարծում է, որ իրենց երեխաները ունեն նորմալ կամ պակաս քաշ։ «Բոլոր այն երկրներում, որոնց վերաբերյալ տվյալներ կան, ավելորդ քաշ ունեցող երեխաների ծնողների կեսից ավելին թերագնահատում է իրենց երեխաների քաշը»,- նշվում է փաստաթղթում։
Հետազոտություն անցկացնելիս տվյալներ են հավաքվել տարածաշրջանի 37 երկրներից մոտ 470 հազար 6-ից 9 տարեկան երեխաների մարմնի քաշի և հասակի մասին։ ԱՀԿ-ն սկսել է Եվրոպայում մանկական ճարպակալման մոնիթորինգ վարել 2007 թվականից և սա նրա վեցերորդ զեկույցն է համապատասխան նախաձեռնության շրջանակներում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին