Արտյոմ Բանդիկյանին հրավիրել են Հայաստանի հավաքական
Արտյոմ Բանդիկյան. «Շատ երկար սպասեցի Հայաստանի հավաքականի հրավերին՝ սա պատիվ և հպարտություն է»
Մոսկվայի ЦСКА-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը մեկնաբանել է իր առաջին հրավերը Հայաստանի ազգային հավաքական։
«Հայաստանի հավաքականի կազմերում հանդես գալը իմ համար պատիվ է և հպարտություն։ Շատ ուրախ էի հրավերի համար և շատ երկար էի սպասում այս պահին։ Զգացմունքները՝ ամենաբարձր մակարդակի։
Ես զրույց եմ ունեցել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամեն ինչ չեմ կարող պատմել, սակայն նա ասաց, որ ինձ հրավիրում են, որպեսզի ներդրվեմ թիմի միջավայրում և ընկերանամ տղաների հետ։ Ավելի վաղ ես արդեն 2-3 օր գտնվել եմ հավաքականի տեղակայման վայրում։ Կսկսեմ ավելի լավ հասկանալ իմից պահանջվող սկզբունքները և կփորձեմ օգտակար լինել Հայաստանի հավաքականին», - փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը Metaratings.ru-ն։
20-ամյա Բանդիկյանը հրավիրվել է աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական առաջիկա խաղերին՝ նոյեմբերի 13-ին Հունգարիայի և նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի դեմ։ Նախկինում նա խաղացել է Հայաստանի Մ-21 հավաքականում՝ անցկացնելով հինգ հանդիպում, իսկ ընթացիկ մրցաշրջանում պարբերաբար հանդես է գալիս ЦСКА-ի հիմնական կազմում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս այցելել էր ЦСКА-ի գավաթային հանդիպում՝ անձամբ ֆուտբոլիստի հետ շփվելու և թիմում նրա հնարավոր դերը քննարկելու համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել