Վրաստանի հայ համայնքը կոչ է անում վրացական իշխանություններին արգելել Ադրբեջանի կազմակերպած համերգը
«Դիմում ենք Վրաստանի Մշակույթի Նախարարությանը, իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ խորագրով «հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8» ։ Ադրբեջանը այդ օրը նշում է որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի հաղթանակը Արցախում՝ (Լեռնային Ղարաբաղում)։ Միջոցառումը անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ -ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսաի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է մեցենատ Ալեքսանդր Մանթաշեվը։
2020 թվականի պատերազմի ընթացքում հազարավոր հայեր զոհվեցին, բազմաթիվ ընտանիքներ ոչնչացվեցին, իսկ Արցախի տարածքի 11 458 քմ օկուպացվեց, այդ թվում՝ պատմական Շուշի քաղաքը, և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի՝ Արցախի բնակիչները վտարվեցին իրենց պապական հողերից։ Այդ իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը աննընդունելի է։
Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մենք համոզված ենք, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը, որպես երկրի մշակութային և բարոյական արժեքները պաշտպանող մարմին, չպետք է անտարբեր մնա նման դրսևորումների նկատմամբ, քանի որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։
Հորդորում ենք դիտարկել պետական մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը և արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն»,-ասված է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ