Կավելանան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Քննչական կոմիտեի ծախսերը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 3 միլիարդ 516 միլիոն 898 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Ինչպես նշել է փոխնախարարը, այս ցուցանիշը 53 միլիոն 126 հազար դրամով կամ 1,5%-ով ավելի է 2025 թվականի ցուցանիշներից։
Քննչական կոմիտեին հաջորդ տարի նախատեսվում է տրամադրել 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ։ «Ծախսերի աճը 2025 թվականի համեմատ, ըստ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի, կկազմի 219 միլիոն 653 հազար դրամ կամ 1.2%», - հավելել է Սիրունյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել