Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են
Սպորտ

Վահե Աղասյան․ Այս ոսկե մեդալը մարզիչների, հայրիկիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ է

Հավատում էի, որ չեմպիոն կդառնամ: Պատվո հարթակին հուզվել էի, երբ բարձրացավ մեր դրոշը եւ հնչեց հիմնը. այդ պահն ինձ համար ամենակարեւորն էր այս առաջնությունում: Այս ոսկե մեդալը մարզիչների, հայրիկիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Բոլորս գիտեինք, որ արդյունքը գալու է, ուղղակի չգիտեինք՝ երբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների նորընծա չեմպիոն Վահե Աղասյանը:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։

Նախնական փուլում Վահե Աղասյանը հաղթել էր բուլղարացի Հրիստո Հրիստովին, իսպանացի Լոպես Բարոսոյին, մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, կիսաեզրափակիչում՝ բելգիացի Օլիվիե Նայերին։ Նոյեմբերի 2-ին Եվրոպայի չեմպիոնը Հայաստանի թիմի հետ վերադարձել է հայրենիք:

Վահե, շնորհավորում եմ չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր, որ տիտղոսը կնվաճես եւ հաղթանակով կվերադառնաս հայրենիք:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Այս հաղթանակը սպասված էր, հավատում էի, որ չեմպիոն կդառնամ: Եթե սպասելիքները չլինեին, շատ դժվար կլիներ այս հաջողությանը հասնել: Բնական է, որ սպասելիքներն էլ ծնվում են մարզիչների լավ աշխատանքի, մեր լավ մարզումների շնորհիվ: Տրամադրված էինք, բոլորս էլ գիտեինք, որ արդյունքը գալու է, ուղղակի չգիտեինք՝ երբ կգա:

Ոսկե մեդալի ճանապարհին 5 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես։

Բոլոր գոտեմարտերն էլ բարդ էին: Մինչեւ 23 տարեկաններ պայքարում թույլ ձյուդոիստ չկա: Ամենաբարդը երկրորդ գոտեմարտն էր իսպանացի Բարոսոյի հետ: Շատ արագաշարժ եւ անհարմար մրցակից էր: Մի պահ եղավ, որ նկատողություններով պարտվում էի նրան, բայց կարողացա գոտեմարտը հետ բերել եւ ոսկե գցումով հաղթել: Իսպանացու հետ երկրորդ անգամ էի հանդիպում տատամիում, ծանոթ էի նրան:

4 գոտեմարտից հետո ինչպե՞ս տրամադրվեցիր եզրափակիչին:

Որքան գոտեմարտ ես անցկացնում եւ հաղթում, այնքան եզրափակիչին ավելի ուրիշ ոգեւորությամբ ես պատրաստվում ու այդպես դուրս գալիս տատամի: Եզրափակիչում ավելի վստահ էի, որ կհաղթեմ: Վրացին ինձ շատ հարմար մրցակից էր, սակայն նրա հետ առաջին անգամ էի գոտեմարտում

Մրցակցության մասին ի՞նչ կասես:

Պայքարը շատ թեժ էր, մեծ մրցակցություն կար: Իմ քաշային կարգում 2024 թ. Մ23 հաղթողը երկրորդ գոտեմարտից դուրս թռավ: Ադրբեջանցի էր: Շատ կուզեի նրա հետ գոտեմարտել, բայց Աստված կամեցավ, որ այսպես լինի: Նրանից բացի, շատ ուժեղ ձյուդոիստներ կային, որ չհասան մեդալային պայքարին: Սա ցույց է տալիս ձյուդոյի դժվարությունները, բարդությունները:

Քո առաջին ոսկե մեդալն է խոշոր մրցաշարերում: Ի՞նչ զգացողություններ ապրեցիր պատվո հարթակին, երբ քո պատվին բարձրացվեց Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Զգացողություններս աննկարագրելի էին: Ինձ համար ամենակարեւոր պահն էր այս առաջնությունում: Գլխավոր նպատակս էր, որ մեր դրոշը բարձրանա, հիմնը հնչի: Այդ պահին հուզվել էի: Չեմ կարող նկարագրել, թե ինչ հույզեր ապրեցի: Հետո զգացողություններս կրկնապատկվեց հայրենիքում, երբ մեզ դիմավորեցին օդանավակայանում: Երբ տեսնում եմ, թե մեր ազգն ինչպես է ուրախացել այս հաղթանակով, հպարտանում ինձանով, ուրախանում եմ եւ ավելի շատ ձգտում՝ բարձր նպատակների ու հաղթանակների:

Մինչեւ այս չեմպիոնությունը, ի՞նչ ճանապարհ ես անցել, ի՞նչ դժվարություններ ես հաղթահարել:

Իմ ճանապարհը շատ երկար ու դժվար է եղել մինչեւ այս ոսկե մեդալը: Երեք տարի միջազգային պաշտոնական մրցաշարերում ոչ մի հաջողություն չեմ ունեցել: Վերջին անգամ 2023 թ. հունիսին էի մեդալ նվաճել: Դրանից հետո այդ դժվարությունների պատճառով ոչինչ չի ստացվել: Այս մեդալը շատ թանկ է ինձ համար, որովհետեւ իսկապես առաջին ոսկե մեդալն է պաշտոնական մրցաշարերում: Նախկինում բրոնզե մեդալներ եմ նվաճել՝ 5 բրոնզե մեդալ: Միշտ հասել եմ կիսաեզրափակիչ եւ պարտվել:

Ի՞նչն է խանգարել կամ պակասել: 

Կարծում եմ՝ սեփական ուժերիս հանդեպ հավատն է պակասել, որ հաղթահարեմ նաեւ կիսաեզրափակիչները: Չեմ հավատացել, որ երրորդ տեղից բացի, կարող եմ պայքարել նաեւ առաջին տեղի համար: Չեմ ասում, թե բավարարվել եմ բրոնզե մեդալներով, բայց չեմ գիտակցել, որ արդեն հասել եմ այն մակարդակին, որ կարող եմ ոսկե մեդալի համար պայքարել: Մտածել եմ, որ հայկական ձյուդոյում արդյունքներ այդքան չկան, բրոնզե մեդալն էլ մեծ նվաճում է: Հիմա հասկանում եմ, որ այդ մտածելակերպն ամենասխալն է եղել: Առհասարակ, այդպիսի միտք չպետք է լիներ: Եթե մարզվում ես, անընդհատ ձգտում քո նպատակին, հաստատ մի օր հասնելու ես:

Հիմա հավատու՞մ ես քեզ:

Հավատում եմ եւ դրանով ավելի է մեծանում պատասխանատվությունը, որ պետք է շարունակել այս հաջողությունները: Պետք է ավելի շատ եւ ջանասիրաբար աշխատենք, որպեսզի ոչ միայն մեր, այլեւ մարզիչների, հարազատների, ազգի սպասելիքները արդարացնենք, մեր դրոշը միշտ բարձր պահենք: Հայկական ձյուդոն այդքան էլ զարգացած չի, զիջում է հարեւան պետություններին։

Հաղթանակովդ առաջինն ո՞ւմ հետ կիսվեցիր:

Առաջինը զանգեցի, կիսվել եմ ընտանիքիս, հայրիկիս: Նա իմ անձնական մարզիչն է եւ, ինչպես հավաքականի մյուս մարզիչները, նույնպես շատ մեծ ներդրում ունի այս հաղթանակում: Հայրիկս նույնպես անհամբեր սպասում էր այս արդյունքին: Այս ոսկե մեդալը մարզիչների, հայրիկիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ է եղել եւ ամենակարեւորը Աստված է կամեցել, որ հասնեմ նպատակիս:

Ե՞րբ եւ որտե՞ղ ես սկսել զբաղվել ձյուդոյով: 

Ես Հրազդանից եմ: Ձյուդոյով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից: Հայրիկս է տարել ձյուդոյի՝ առանց իմ կյանքը հաշվի առնելու, բայց հետագայում սկսել եմ սիրել մարզաձեւը: 14 տարեկանում առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, ընդգրկվեցի այդ տարիքային խմբի հավաքական եւ սկսեցի առավել լուրջ զբաղվել ձյուդոյով: Առաջին քայլերս արել եմ Հրազդանում Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում: Հիմա էլ եմ այնտեղ մարզվում: Սովորում եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  պետական ինստիտուտում: Այս շրջանում ուսումս ժամանակավոր կիսատ եմ թողել. ծառայում եմ ԲԿՄԱ-ում: 

Ո՞րն է լինելու հաջորդ քայլդ, ի՞նչ մեծ նպատակ ունես սպորտում:

Գլխավոր նպատակս այն է, որ Հայաստանում ձյուդոն ավելի զարգանա: Ուզում եմ՝ իմ արդյունքներով նպաստեմ դրան, որ երեխաները, ծնողները ձյուդոյին այլ կերպ վերաբերվեն, ինչպես ըմբշամարտին, ծանրամարտին: Լուրջ արդյունքների դեպքում միայն լուրջ մոտեցում կունենանք մարզաձեւին: