Գինու համաշխարհային սպառման նվազման պատճառով 70 դրամով կսուբսիդավորվի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերման յուրաքանչյուր կիլոգրամը
«Նախագծով առաջարկվում է աջակցություն ցուցաբերել Վայոց ձորի մարզում 2025 թվականի խաղողագործների կողմից արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի իրացման հարցում»,-գործադիրի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նրա խոսքով՝ ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում գինու սպառման նվազման միտում է նկատվում, որի արդյունքում մնացել են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ, այդ պատճառով էլ նվազել է խաղողի Արենի և Ոսկեհատ սորտերի նկատմամբ պահանջարկը:
«Ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը»,-ասաց փոխնախարարը և նշեց, որ առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերումները:
Նրա խոսքով, առաջարկվում է 2025 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ առնվազն 700 և ավելի կգ քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել