Բրիջիտ Մակրոնի դուստրը դատարանում պատմել է, թե ինչպես է կիբեր-ահաբեկումն ազդել մոր առողջության և կյանքի վրա
Բրիջիտ Մակրոնի դուստրը Փարիզի դատարանում հայտարարել է, որ սեքսիստական կիբեր-հետապնդումը բացասաբար է անդրադարձել իր մոր առողջության և կյանքի պայմանների վրա։ 41-ամյա Թիֆեն Օզիերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորթ դուստրն է, հաղորդում է BBC News-ը։ Նա ելույթ ունեցավ Բրիջիտ Մակրոնի սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ անհիմն հայտարարություններ տարածելու մեջ մեղադրվող 10 անձանց դատավարության երկրորդ և վերջին օրը։
72-ամյա Մակրոնը երկար ժամանակ եղել է դավադրության տեսությունների թիրախ, համաձայն որոնց նա տրանսգենդեր է։
«Կարևոր է այսօր այստեղ լինելը՝ պատմելու համար այն վնասի մասին, որին բախվել է մայրս։ Ես ուզում էի պատմել, թե ինչպիսին է եղել նրա կյանքը այն պահից ի վեր, երբ դարձել է այդ հարձակումների զոհը», - ասել է Օզյերին։
Նա հավելել է, որ մոր մոտ առողջական վիճակի փոփոխություններ և վատթարացում են նկատել այն պահից ի վեր, երբ սկսել են տարածվել նրա սեռական պատկանելության և սեռականության մասին լուրերը։
Մակրոնը ստիպված է եղել զգույշ լինել իր հագուստի ընտրության և կեցվածքի հարցում... Նա քաջ գիտակցում է, որ իր կերպարը կօգտագործվի այդ տեսությունները հիմնավորելու համար, ասել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դուստրը։
Նա ասել է, որ ոչ մի օր չի եղել, որ իր մորը որևէ կերպ չտեղեկացնեն այդ պնդումների մասին՝ «նույնիսկ նրանց կողմից, ովքեր նրան բարին են ցանկանում և կարեկցում են»։
Ըստ Օզյերինի, իր մայրը հազիվ է «սովորել է ապրել դրա հետ», նա միայն վատ է զգացել իրեն իր թոռների համար, որոնց ծաղրել են դպրոցում։
Դատախազները մեղադրյալների համար պահանջում են պայմանական ազատազրկում՝ երեքից մինչև 12 ամիս ժամկետով և տուգանք՝ մինչև 8000 եվրոյի չափով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին