Մոսկվան կկանխի Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից պոկելու Արևմուտքի փորձերը
Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից՝ փոխգործակցության սեփական կառույցներ կառուցելու միջոցով և Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է TASS-ը։
«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կառուցում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ և Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնությունից կտրելու նպատակով, - նշել է նա: - Մենք կկանխենք նման միտումները բոլոր առկա հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական»։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը «երբեք չի համաձայնի, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքն օգտագործվի և չարաշահվի» և որի «նրանց մղեն դեպի ՌԴ-ի հետ հակազդեցության, ինչը բացարձակապես անբնական է նրանց տնտեսական և քաղաքական շահերի համար»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ