Ովքե՞ր են Թուրքիայի ամենահարուստ տղամարդիկ ու կանայք
Հրապարակվել է 2025-ի Թուրքիայի ամենահարուստ ընտանիքի, տղամարդկանց ու կանանց ցանկը։ Թուրքիայում ամենահարուստ ընտանիքը «Koç» հոլդինգի սեփականատերերն են։ 2025-ի դրությամբ Քոչ ընտանիքի ընդհանուր կարողությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Վերոնշյալ հոլդինգը հիմնադրվել է 1926-ին և գործունեություն է ծավալում ավտոմոբիլային ու բանկային ոլորտում։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի մեծահարուստների առաջատար հնգյակը։ Առաջին տեղում գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նրա կարողությունը կազմում է 6.9 մլրդ դոլար։ Նա ղեկավարում է «Yıldız Holding»-ի տնօրենների խորհուրդը, իսկ «Ülker» ընկերությունն առավել հայտնի է սննդամթերքի արտադրությամբ։
Երկորդ տեղում «Erdemoğlu Holding»-ի սեփականատեր Իբրահիմ Էրդեմօղլուն է, ում կարողությունը գնահատվում է 5.4 մլրդ դոլար։ Նրա ընկերությունները գործունեություն են ծավալում արդյունաբերության և շինարարության ոլորտներում։
Երրորդ տեղում Սերմահաթ Սեվիմ Արսելն է, ում կարողությունը հասնում է 4.8 մլրդ դոլարի։
Չորրորդ տեղում «Koç» հոլդինգի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ալի Քոչն է, ում կարողությունը հասում է 4.4 մլրդ դոլարի։
Հինգերորդ տեղում Ֆերիթ Շահենքն է՝ 3.9 մլրդ դոլար կարողությամբ։ Նա իր կարողությունները դիվերսիֆիկացրել է ֆինանսների, զբոսաշրջության ու մեդիայի ոլորտում։
2025-ի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է Սեմահաթ Սևիմ Արսելը, ով «Koç» հոլդինգի տնօրենն է։ Նրա կարողությունը հասնում է 4.8 մլրդ դոլարի։ 2-րդ տեղում «Doğuş» հոլդինգի փոխնախագահ Ֆիլիզ Շահենքն է, ում հարստությունը գնահատվում է 2.3 մլրդ դոլար։ 3-րդ տեղում «Koç» հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ Իփեք Քըրաչն է, ում հարստությունը գնահատվում է 3.3 մլրդ դոլար։
Աղբյուր՝ Ozgunkocaeli


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել