Լաչինի միջանցքն արգելափակած «էկոակտիվիստը» Երևանում մասնակցել է քաղհասարակության հետ հանդիպմանը
Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։
Նրանց հետ, ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրության, հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ աղբյուրի ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաև Դիլարա Էֆենդիևան։
Նա «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։
Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։
Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
«Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել էր Էֆենդիևան։
Հղումը՝ FIP-ին


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ