Երգչուհի Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ վիրավորվել է նախկին ամուսնու՝ իր մասին ասած խոսքերից
Իր գրքում Քևին Ֆեդերլայնը պնդում է, որ Բրիթնի Սփիրսը հաճախ է դանակով մտել իրենց երեխաների ննջասենյակ։
Սա նրան շատ էր վախեցնում, և իրավիճակը տարեցտարի վատթարանում էր։
Բրիթնի Սփիրսը հերքել է նախկին ամուսնու պնդումները, գրելով, որ նրա կողմից «մշտական գազլայթինգը» «չափազանց ցավոտ և թուլացնող» էր։
«Ես միշտ աղոթել եմ որդիներիս հետ խաղաղ կյանքի համար։ Ես ուզում էի, որ նրանք լինեին իմ կյանքի մի մասը։ .Ցավոք, նրանք մեծացել են իրենց հոր կողմից իմ հանդեպ անհարգալից վերաբերմունքի մթնոլորտում: Վերջին 5 տարիների ընթացքում մի որդուս տեսել է ինձ ընդամենը 45 րոպե, մյուսին՝ ընդամենը 4 անգամ»,-հայտնել է երգչուհին:
Նրա խոսքով՝ ինքը միակ զոհն է այս իրավիճակում։
«Եթե ինձ ճանաչում եք, երբեք չեք հավատա իմ հոգեկան հիվանդության կամ ալկոհոլիզմի մասին լուրերին։ Ես բավականին խելացի կին եմ, ով վերջին տարիներին փորձել է ապրել հանգիստ, անձնական կյանքով։ Ես սա ասում եմ, որովհետև ես արդեն բավականաչափ տառապել եմ. ցանկացած իսկական կին նույնը կաներ»,-գրել է Սփիրսը։
Երգչուհին ամուսնացած է եղել երեք անգամ։ 2004 թվականին Բրիթնի Սփիրսն ամուսնացել է լրագրող Ջեյսոն Ալեքսանդրի հետ, սակայն նրանք ամուսնացած են եղել ընդամենը 55 ժամ։
Նրա երկրորդ ամուսինը պարող Քևին Ֆեդերլայնն էր. նրանք ամուսնացել են 2004 թվականին և բաժանվել 2007 թվականին։ Նրանք ունեն երկու որդի՝ 19-ամյա Շոն Պրեստոնը և 18-ամյա Ջեյդեն Ջեյմսը։
2022 թվականի հունիսի 9-ին Բրիթնի Սփիրսը և ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարին ամուսնացան։ 2022 թվականի ապրիլին երգչուհին հայտարարեց, որ հղի է, սակայն մեկ ամիս անց նա խոստովանեց, որ վիժել է։
2023 թվականի օգոստոսի 16-ին հաղորդվեց, որ զույգը բաժանվել է։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2024 թվականին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիթնի Սփիրսը զայրացած է իր նախկին ամուսնու՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարիի նոր սիրավեպի պատճառով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին