Ես չէի կարող և չէի էլ ուզում վերադառնալ․ մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ՝ ինչու․ Մխիթարյանը՝ հավաքականից հեռանալու մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ինքնակենսագրության մեջ անդրադարձել է Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու թեմային։
Ֆուտբոլիստը մինչև վերջ չի բացահայտել այդ որոշման պատճառները.
«Իմ հրաշալի ճանապարհորդությունը հավաքականի հետ տևեց գրեթե տասնհինգ տարի և ավարտվեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում՝ Գերմանիայից 1:4 հաշվով պարտությամբ։
Մարդիկ այն ժամանակ դեռ չգիտեին, որ դա իմ վերջին խաղն էր։ Պաշտոնական հայտարարությունը հայտնվեց միայն մի քանի օր անց։ Բայց ես ինքս արդեն զգում էի, որ ժամանակն էր։ Ոչ թե որովհետև ինձ իմ տեղում չէի զգում, այլ որովհետև հասկացա՝ հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի։
Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ։ Բայց ես չէի կարող և չէի էլ ուզում վերադառնալ։
Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ՝ ինչու։ Մինչ այդ միայն կասեմ, որ հանդերձարանում երբեք չեմ վիճել խաղընկերներիս հետ, չեմ բարձրաձայնել, չեմ դրսևորել անհարգալից վերաբերմունք։ Ամեն անգամ, երբ հագնում էի Հայաստանի շապիկը, հպարտություն էի զգում»,- նշել է նա։

90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել