Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է․ Ալիևի օգնական
Խոսելով Միջին միջանցքի կարևորության մասին՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր «տնային աշխատանքը» այս ոլորտում. «2020 թվականից սկսած մեկնարկել է Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագիծը։ Այս նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին։
Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի տարածքում գտնվող Զանգեզուրի հատվածի 42 կիլոմետրանոց հատվածում, որտեղ մասնակցում են ԱՄՆ-ի մեր գործընկերները: Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այս ոլորտում կատարվում են նաև լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպացիների, համագործակցության։
Ավելին, այս միջանցքին զուգահեռ Թուրքիայում մեկնարկել են նոր նախագծեր։ Այս նախաձեռնությունները տարածաշրջանում կստեղծեն ինտեգրված տրանսպորտային միջանցք, որը կներառի ինչպես երկաթուղային, այնպես էլ ճանապարհային ցանցեր՝ բերելով լրացուցիչ տնտեսական օգուտներ»։
Հաջիևը նաև նշել է, որ գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է, այլ ոչ թե հակամարտության վայրի. «Պատմականորեն այս տարածաշրջանը մեծապես տուժել է հակամարտություններից և պատերազմներից։ Սակայն մենք մտադիր ենք փոխել այս իրականությունը։
Ցավոք, մեր հարևանությամբ կան երկու հիմնական աշխարհաքաղաքական լարվածություն։ Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք խուսափել այդ լարվածության ազդեցությունից և ապահովել կայունություն, բարգավաճում և համագործակցության մթնոլորտ մեր տարածաշրջանում։
Ադրբեջանը «հաղթեց» պատերազմում, և հիմա մենք հասնում ենք խաղաղության։
Սա մեր գլխավոր նպատակն է։ Ադրբեջանը կմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում երկարատև խաղաղություն և համագործակցություն հաստատելու համար»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում