Գյումրեցին հիշում է Տիգրան Սարգսյանի խոստումները եւ ՀՀԿ-ին ընտրելու մտադրություն չունի
Սերժ Սարգսյանը վաղուց Գյումրի չի այցելել. նա գյումրեցիներից նեղացած է: Վերջին անգամ Սերժ Սարգսյանը երկրորդ քաղաքում եղել է 2015-ի սեպտեմբերին՝ Կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման ժամանակ:
Փոխարենը Գյումրի այցելել են վարչապետները: Նրանք էլ Գյումրին սկսել են շատ սիրել եւ այցելելընտրություններից առաջ: Այցելել են եւ ֆանտաստիկ խոստումներ տվել:
Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից 2014 թվականներին: Նրա տված խոստումները կմնան ֆանտաստիկայի ժանրին պատկանող գրքերում: Բնականաբար, իրական կյանքը ֆանտաստիկայի հետ կապ չունի: Բնականաբար՝ խոստումները իրականություն չեն դարձել: Չնայած, անկեղծ լինենք, գտնվել էին երեք հոգի, որոնք հավատում էին, որ Գյումրին կարող է նավահանգիստ ունենալ:
Տիգրան Սարգսյանը խոստանում էր Գյումրին դարձնել տեխնոքաղաք: Ծրագրված էր ներդրումներ բերել Ռուսաստանից: Գյումրու ավագանու որոշումներից մեկում այդ ծրագին 50 հեկտար հողատարածք հատկացվեց՝ տեխնոպարկ կառուցելու համար: Տեխնոքաղաքի ծրագիրը գնահատվել էր 4 միլիոն դոլար, բայց, բնականաբար, Գյումրիում նման ներդրում չեղավ:
Հայաստանի երկրորդ քաղաքում կառուցվող տեխնոպարկը նախատեսվում էր շահագործման հանձնել մինչեւ 2013-ի տարեվերջ: Հիշեցնում եմ՝ 2017 թվականն է:
Միայն 2014-ի սեպտեմբերին՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը վերանորոգվեց եւ հարմարեցվեց տեխնոլոգիական կենտրոնի: Պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանը, իսկ ավելի ճիշտ ՀՀԿ-ն տեխնոպարկ ասելով նկատի ուներ մի շենքի թեթեւ նորոգում, իսկ գյումրեցիները նրանց սխալ էին հասկացել:
Ի դեպ, Գյումրիում տեխնոպարկ ունենալու եւ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու խոստումը Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի միջոցով գյումրեցիներին տվել էր դեռ 2013-ի նախագահական ընտրությունից ամիսներ առաջ:
Տիգրան Սարգսյանի խոստումները այսքանով չեն վերջանում: 2013 թվականին, կառավարության որոշմամբ, Գյումրու փողոցների բարեկարգմանը հատկացվելու էր 300 մլն դրամ, բայց այն կյանքի չկոչվեց: Գյումրին այժմ ունի 100 կմ-ից ավելի անբարեկարգ քաղաքային փողոց:
2013-ին Տիգրան Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, տառապում էր անձի երկվությամբ: Գյումրեցիները կարծում են, թե նրան թվում էր, թե ինքն Օսպաբ Բենդերն է եւ պարտավոր է ֆանտաստիկ խոստումներ տալ: Նա խոստացավ Մշակույթի եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները տեղակայել Գյումրիում: Միամիտ գյումրեցիները կրկին հավատացին:
Վարչապետ Սարգսյանի անկատար խոստումներին զուգահեռ՝ նրա ղեկավարման տարիներին աղքատությունը Գյումրիում աճ գրանցեց՝ հասնելով մինչեւ 45 տոկոսի. Գյումրին լքեց 30 հազար քաղաքացի:
Գյումրեցին այս ամենը հիշում է: Գյումրեցին ՀՀԿ-ին չի հավատում: Գյումրեցին անգամ մեծ ընտրակաշառքի դեպքում չի պատրաստվում քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Գյումրեցին վիրավորված է եւ հասկանում է, որ արժանապատվությունը վերականգնելու համար երկիրը պետք է ազատվի ՀՀԿ-ի կառավարումից:
Տարիներ շարունակ ՀՀԿ-ի այսօրինակ վարած քաղաքականությունը այսօր լուրջ խնդիր է դարձել Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների համար: Գյումրիում վտանգված է նույնիսկ Սերժ Սարգսյանի կեղծիքով վերարտադրությունը: ՀՀԿ-ին չեն պատրաստվում ձայն տալ անգամ քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցները, մանկավարժեները եւ դասախոսները:
Դավիթ Գասպարյան
Շարունակելի
Սկիզբը այստեղ


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...