Միլիոնավոր մարդկանց սիրտը գրաված 13-ամյա Ռուբենի երազանքը իրականություն դարձավ, երբ Հայաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ՝ օգոստոսի 6-ին հայտնվեց խաղադաշտում՝ ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի կողքին։
«Ես այդ օրը ամբողջ գիշեր չեմ քնել, սպասում էի, թե երբ պիտի խաղադաշտ մտնեմ։ Չէի պատկերացնում, որ Ռոնալդուի ձեռքը կպահեմ։ Շատ ուրախ եմ, որ ունեցա Ռոնալդուի պես ընկեր», – ասաց Ռուբենը NEWS.am-ի հետ զրույցում։
Հենց խաղից մեկ օր անց Ռոնալդուն իր ինստագրամյան էջում հրապարակեց Ռուբենի հետ տեսահոլովակն ու գրեց․ «Ես նոր ընկեր ձեռք բերեցի»։ Հոլովակն արդեն հինգ միլիոնից ավելի մարդ է հավանել, իսկ մեկնաբանություններում հարյուր հազարավոր մարդիկ գրել են, որ այն իրենց խորապես հուզել է։
Ռուբենն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ֆուտբոլով, որից մեկ տարին՝ ներառական։ Նա շատ փոքր տարիքից է հետաքրքրվել ֆուտբոլով։ Ռուբենի մայրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տանը ֆուտբոլը կենտրոնական տեղ ունի․ «Եթե խաղ կա, Ռուբենը մինչև գիշերվա ուշ ժամերը նայում է բոլոր հանդիպումները։ Հաղթում են՝ հեռուստացույցը պաչում է, ֆուտբոլիստներին է շնորհավորում։ Շատ նվիրված է ֆուտբոլին»։
Ռուբենը սովորում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Այստեղ, հիմնական ծրագրին զուգահեռ, նա ու իր դասընկերները սովորում են շուրթերով կարդալ և զարգացնում են շփման ու խոսքի հմտությունները։
Բացի ֆուտբոլից՝ Ռուբենը մեծ հետաքրքրություն ունի նաև արվեստի հանդեպ։ Դպրոցի տարբեր անկյուններում ցուցադրված են նրա հեղինակած քանդակներն ու նկարները։
Սակայն նրա ամենամեծ երազանքը դեռ առջևում է․ Ռուբենը ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մտնել մեծ ֆուտբոլ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել