«Մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև Telegram ալիքներում տարածում են կեղծ տեղեկատվություն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված ապահովագրական միջոցների չվճարման մասին։ Մենք գործ ունենք ևս մեկ կեղծիքի հետ, որը շահարկում է ողբերգությունը արդեն ծանոթ ցինիկ ոճով, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար։ Նման գրառումները չեն համապատասխանում իրականությանը։ Դրանք սուտ են»,-«ՌԻԱ նովոստի»լրատվական գործակալությունը մեջբերել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության հատվածները։
Նախարարությունը հավելել է, որ շարունակվում է աշխատանքը վիրավորների և մահացածների հարազատների հետ՝ AZAL-ի վթարի հետ կապված փոխհատուցման գործընթացը՝ լիարժեք կարգավորման նպատակով։
«2025 թվականի փետրվարից ի վեր ռուսական «ԱլֆաՍտրախովանիե» ապահովագրական ընկերությունը ապահովագրական վճարումներ է կատարում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի (Բաքու-Գրոզնի չվերթ) վթարի կապակցությամբ։ Ադրբեջանական ավիաընկերությանը վճարվել է ինքնաթիռի ապահովագրական փոխհատուցում՝ ապահովագրված ամբողջական արժեքի՝ 1,003 միլիարդ ռուբլու չափով։ Չվերթի 62 ուղևորներից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են, այդ թվում՝ Ռուսաստանի 15 քաղաքացիներից 7-ի, Ադրբեջանի 38 քաղաքացիներից 35-ի, Ղրղզստանի բոլոր 3 քաղաքացիների և Ղազախստանի 6 քաղաքացիներից 1-ի լրիվ վճարումները։ Մինչ օրս ինքնաթիռի վիրավոր ուղևորներին և մահացածների հարազատներին ապահովագրական վճարումներ են կատարվել՝ ընդհանուր առմամբ 358,4 միլիոն ռուբլու չափով»,-հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում