Ով ում է խաբել եւ ով ում է հիմա խաբում
44-օրյա պատերազմից մոտ հինգ տարի անցել շարունակվում է տարբեր մակարդակներում քննարվել հարցը, թե ում մեղքով կամ ինչի պատճառով կործանվեց Արցախի Հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը։
Գործող իշխանությունները մեղքն ամբողջովին բարդում են նախկինների վրա, իսկ նախկինները՝ գործողների վրա։ Այլ կերպ ասած, համատարած խաբելը շարունակվում է նոր թափով։
Փոխանակ սկսվեն լուրջ քննարկումներ, ուսումնասիրություններ, ժողովրդին ներկայացնեն հիմնավոր փաստարկներ, ընթանում է նոր մրցավազք, թե ով ավելի լավ կխաբի։
Դատապարտելի է այն, որ գործող իշխանությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել նախկինների վրա, նույնքան դատապարտելի է, որ նախկինները փորձում են հանրությանը համոզել, որ եթե 2020-ի սեպտեմբերին վարչապետ չլիներ Փաշինյանը, ապա մենք առնվազն չէինք պարտվի։
Դատապարտելի է այն, երբ մարդկանց փորձում են խաբել, բա եթե այս ու այն քիչ թալանեին երկիրը, ապա մենք չէինք պարտվի։ Իհարկե, թալանելը շատ վատ բան է, բայց դա պատերազմի ելքի վրա ունեցել է շատ քիչ ազդեցություն։
Իրականում մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար կտրվել են իրականությունից եւ հանրությանն էլ կտրել իրականությունից ու ապրել այն թեզով, թե մեր բանակն այնքան հզոր է, որ կարող է դիմակայել ցանկացած հարձակման։
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գեներացրել են այն միտքը, թե Ռուսաստանն ու Հայաստանն ունեն հարաբերությունների այն մակարդակը, ինչ ունեն ԱՄՆ-ն եւ Իսրայելը։
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր հավատացրել են, թե Հայաստանն առնվազն Թուրքիայի մակարդակի եւ հզորության տեր երկիր է, եւ ինչպես Թուրքիան է պաշտպան Հյուսիսային Կիպրոսին, այնպես էլ Հայաստանը՝ Արցախին։
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր հանրությանը հավատացնում էին, թե աշխարհի որեւէ պետության հետաքրքիր է պատմական արդարությունը, եւ որ որոշումներ կայացնելուց աշխարհը հենվելու է ոչ թե միջազգային իրավունքի, այլ պատմական արդարության վրա։
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր գիտեին ինչ է սպասվում, բայց հանուն իրենց վարկանիշի փախան, պատասխանատվությունը դնելով այլոց վրա։
Եւ այս մեղավորներին պետք է հերթով գտնել եւ կանգնեցնել հանրության մեծ եւ արդար դատի առաջ։
Եւ իսկապե՞ս, միթե՞ մեր քաղաքական միտքն այնքան դատարկ է եղել, որ մտածել ենք, թե Հայաստանի նման երկիրը կարող է աշխարհին իր կամքը թելադրել, կամ այնքան անողնաշար ենք եղել, որ ապրել ենք այն կարգախոսով, թե դե Կրեմլում մի բան կորոշեն, մենք էլ ...
Հիմա գոնե սկսենք խաբելու մրցավազքը դադարեցնելով։
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին